Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են ապօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։
Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված է։
Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է հուլիսի 7-ին։