Մեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթար
Վերջին մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է 135 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Ամենաշատը գրանցվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու (49), ֆիզիկական ներգործության (10), մարմնական վնասվածք պատճառելու (8) և խարդախության (7) դեպքերը։
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը, ինչպես նաև հայտնաբերվել է 1 անհետ կորած անձ։
Վերջին մեկ օրում հանրապետությունում գրանցվել է նաև 15 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։