Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։
Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։
Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։
Նոր կարգավորումներով ամրագրվում է նաև, որ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
Ընդունված փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։