Ես ընկերուհի չունեմ, կպեք գործերերիդ. Ռոտենբերգի շուրջ աղմուկը չի դադարում. Լուսանկարի տղամարդը հայտարարությամբ է հանդես եկել
Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի բռնության ենթարկվելու մասին խոսակցությունների ու իրավական գործընթացի ֆոնին երեկ հրապարակած լուսանկարներն ու դրանց կից մեկնաբանությունը տարաբնույթ խոսակցութունների, կասկածների ու ենթադրությունների տեղիք են տվել։
Դրանք այնքան են տարածվել, որ լուսանկարներում պատկերված տղամարդը՝ ձեռնարկատեր Կարեն Մարգարյանը տիկտոկում հայտարարել է՝ ընկերուհի չունի, նշանած չունի, կին չունի։
«Ոչ էլ նպատակ ունեմ ունենալու, ինձ մենակ շատ լավ ա, ախպեր ջան։ Լավ ա, չեմ ուզում ընկերուհի։ Էդ հիմար խոսակցությունները թարգեք։ Ես հարյուր հատ աղջկա հետ շփվում եմ, նկարվում եմ, դա ոչ մի բան չի նշանակում, կպեք գործերներիդ»,-ասել է Կարեն Մարգարյանը։