Ինչպե՞ս կանխարգելել երեխաների ջրահեղձությունըԱրմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան ԱբրահամյանՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՃժերին 50 նորմալ ա, չէ՞. Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակելՄոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ Սա դառը հաբ էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2595–իԴատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում. «Հրապարակ»
Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բարձր են
Գյումրին կարող է կին քաղաքապետ ունենալ. «Հրապարակ»
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլավարը մահացել է
Շոգն առաջին անգամ կարող է տապալել «Տուր դը Ֆրանս»-ի փուլերը. կազմակերպիչները պատրաստվում են էքստրեմալ եղանակինՓաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր․ Րաֆֆի ԱսլանյանԱլեն Սիմոնյանի «վերջին դասը» եւ անորոշ ապագանԱյսօր շատ շոգ կլինի. նոր ցիկլոն է գալիս. Սուրենյանն առաջիկա 5 օրվա կանխատեսում է արել (տեսանյութ)Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում. «Հրապարակ»Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում. «Հրապարակ»13 հազարով այս տարի քիչ են եղել. «Հրապարակ»Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»ԱՆ փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Քաղաքականություն

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ Սա դառը հաբ է

Վահե Դավթյանը գրել է.

Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։


Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։
Վատ շարք չէ, ինչ խոսք։

Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։
Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներով։

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին։ Սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք։ Որպես Հայաստանի համար «հաջողության պատմություններ» ներկայացվում են պետություններ, որոնք իրենք են գտնվում ծանր ճգնաժամերի մեջ։
Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ մի քանի հարց ունեմ։ Հռետորական։
1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։


2. Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև կաջակցի Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սա, իհարկե, դրական է, սակայն բավարար չէ կայուն էներգամատակարարման համար։ ՎԷ կայանները, ի տարբերություն ՋԷԿ-երի և ԱԷԿ-երի, ունեն տեղակայված հզորության օգտագործման ցածր գործակից։ Եթե ՎԷ զարգացման միջոցով հնարավոր լիներ ապահովել էներգետիկ անվտանգություն, ապա բազմաթիվ եվրոպական երկրներ չէին պահպանի գազային գեներացիան և չէին վերադառնա ատոմային էներգետիկային։


3. Ինչպե՞ս լինել հայկական գազատրանսպորտային համակարգի հետ, որը, ի դեպ, իրականում ամբողջությամբ հայկական չէ։ Սեփականության փոփոխությո՞ւն։ Դժվար թե Բրյուսելը աջակցության տակ նման արմատական քայլեր նկատի ունենա։ Հետևաբար՝ անկախ աջակցությունից, Հայաստանի ԳՏՀ-ի 100%-ոց պատկանելությունը «Գազպրոմին» մնում է կարևոր, եթե ոչ առանցքային գործոն հանրապետության էներգետիկ իրականության մեջ։


4. Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են։ Մոլդովայի կողքին կա Ռումինիա՝ որպես «մետրոպոլիա», որը նրան մատակարարում է բնական գազ։ Ուկրաինան գազ է ստանում ռեվերսային հոսքերով՝ նույնպես Եվրոպայից։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի էներգետիկ աջակցությունը Մոլդովային և Ուկրաինային ունի հստակ աշխարհագրական հիմքեր։
Հայաստանի դեպքում այլընտրանքները խիստ սահմանափակ են։ Հատկանշական է, որ Ֆոն դեր Լայենը Երևան է ժամանել Բաքու կատարած այցից անմիջապես հետո։