Պիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագները
Պիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կիրակնօրյա Սուրբ պատարագներ կմատուցվեն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
«Այսու կու գանք մեր հաւատացեալ ժողովուրդին ազնիւ ուշադրութեան յանձնելու, թէ այս Կիրակի օրուընէ սկսեալ՝ 5 Յուլիս 2026-էն, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի համանուն մատրան մէջ պիտի մատուցուին կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագներ։
Առ այդ, կը հրաւիրենք մեր հայորդիները մասնակցելու Սուրբ Պատարագներուն, հաղորդակից դառնալու մեր Տիրոջ՝ Քրիստոս Յիսուսի Մարմնին ու Արեան եւ լեցուելու օրուան հոգեւոր պատգամով»,-նշվում է հաղորդագրության մեջ։