Հարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի
Տնտեսություն

Կայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովը

Այսօր՝ հուլիսի 1-ին, կայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովը, որը համախմբել էր պետական կառավարման մարմինների, հանքարդյունաբերական ընկերությունների, մասնագիտական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած տարվա գործունեության արդյունքները և քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները։ Համաժողովը վարում էր ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վարդան Ջհանյանը։

Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։

Փոխնախարարը կարևորեց հանքարդյունաբերության ոլորտում պետության և մասնավոր հատվածի արդյունավետ գործակցությունը՝ առանձնահատուկ ընդգծելով նախարարության և ՀՀՄԱ-ի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվող հիմնադրամի նշանակությունը, որը միտված է ոլորտի կայուն զարգացմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ Հայաստանի համար առաջնահերթ է հանքարդյունաբերության զարգացումը՝ միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան։

Մարտիրոսյանի խոսքով՝ ոլորտի ապագան պայմանավորված է ոչ միայն բնական պաշարների արդյունավետ օգտագործմամբ, այլև շրջակա միջավայրի պահպանության բարձր պատասխանատվությամբ։ Հովհաննես Մարտիրոսյանը նաև բարձր գնահատեց ասոցիացիայի գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս նախաձեռնություններն ուղղված են ոչ միայն առկա խնդիրների լուծմանը, այլև դրանց կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարսրի տեղսկալ Էդգար Զաքարյանը, որն իր ելույթում նշեց՝ Հայաստանի Հանրապետության համար հանքարդյունաբերությունը ունի շատ մեծ նշանակություն։ Ընդգծվեց նաև, որ ասոցիացիան հանդես է գալիս որպես կարևոր օղակ պետական մարմինների և հանքարդյունաբերական ընկերությունների միջև՝ նպաստելով ոլորտի համագործակցված և համակարգված գործունեությանը։

Համաժողովի բացման պաշտոնական մասը եզրափակեց Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը։ Նա կարևորեց երկրաբանության և հանքարդյունաբերության փոխկապակցվածությունը՝ շեշտելով, որ այդ գործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի բնական պաշարների արդյունավետ կառավարման և երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից:

Այնուհետև ՀՀՄԱ տնօրեն Վարդան Ջհանյանը ներկայացրեց ասոցիացիայի 2026–2027 թվականների գործունեության հաշվետվությունը՝ ամփոփելով իրականացված ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Զեկույցում առանձնակի ուշադրություն դարձվեց ասոցիացիայի միջազգային համագործակցության ընդլայնմանը։ Նշվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ համագործակցություն է ձևավորվել մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ICMM-ի, Critical Minerals Association (ԱՄՆ)-ի, European Metals Association-ի, Mining Association of Canada-ի, Ռուսաստանի հանքագործների միության, ինչպես նաև Կանադա–Հայաստան առևտրի պալատի և Canada Eurasia Business Association (CEBA)-ի հետ։

Վարդան Ջհանյանը ներկայացրեց նաև ասոցիացիայի հաղորդակցային քաղաքականության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ թարմացվել է ասոցիացիայի պաշտոնական կայքը, որը համալրվել է անգլալեզու տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս միջազգային գործընկերներին առավել հեշտությամբ ծանոթանալ կազմակերպության գործունեությանը և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին։

Զեկույցում ընդգծվեց, որ ստեղծվել և ակտիվորեն զարգացվում է ՀՀՄԱ-ի LinkedIn-ի պաշտոնական էջը, որը դարձել է ասոցիացիայի միջազգային հաղորդակցության կարևոր հարթակ։ Էջում պարբերաբար հրապարակվում են ոլորտին վերաբերող նորություններ, իրականացվող ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքները և ասոցիացիայի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ նպաստելով միջազգային մասնագիտական հանրության հետ կապերի ամրապնդմանը։

Համաժողովի շրջանակում ստորագրվեցին երկու համագործակցության հուշագրեր։

Առաջինը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի, իսկ երկրորդը՝ Հայաստանի երկրաբանների միության և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև։

Հուշագրերը միտված են ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանը և հանքարդյունաբերության ու երկրաբանության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդմանը։

Mining armenia Forum 2026- ի կազմկոմիտեի նախագահ Աննա Սաղաբալյանը ներկայացրեղ ամենամյա դարձած միջոցառման տեղական և միջազգային նշանակությունը։

Նա ընդգծեց, որ տարեցտարի ֆորումն ընդլայնում է շրջահանկները՝ ներառելով ավելի մեծ թվով գործընկերների։

Համաժողովը եզրափակեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը, որը նշեց՝ ասոցիացիայի արդյունավետ գործունեության արդյուքում հաջողվում է ոչ միայն նպաստել հանքարդյունաբերությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին, այլր ընդլայնել գործընկերների ցանկը և անդամակցել միջազգային կազմակերպությունների։