6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»
Հասարակություն

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։

Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։

Վատ շարք չէ, ինչ խոսք։

Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։

Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներով։

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին։ Սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք։ Որպես Հայաստանի համար «հաջողության պատմություններ» ներկայացվում են պետություններ, որոնք իրենք են գտնվում ծանր ճգնաժամերի մեջ։

Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ մի քանի հարց ունեմ։ Հռետորական։

1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։

2. Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև կաջակցի Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սա, իհարկե, դրական է, սակայն բավարար չէ կայուն էներգամատակարարման համար։ ՎԷ կայանները, ի տարբերություն ՋԷԿ-երի և ԱԷԿ-երի, ունեն տեղակայված հզորության օգտագործման ցածր գործակից։ Եթե ՎԷ զարգացման միջոցով հնարավոր լիներ ապահովել էներգետիկ անվտանգություն, ապա բազմաթիվ եվրոպական երկրներ չէին պահպանի գազային գեներացիան և չէին վերադառնա ատոմային էներգետիկային։

3. Ինչպե՞ս լինել հայկական գազատրանսպորտային համակարգի հետ, որը, ի դեպ, իրականում ամբողջությամբ հայկական չէ։ Սեփականության փոփոխությո՞ւն։ Դժվար թե Բրյուսելը աջակցության տակ նման արմատական քայլեր նկատի ունենա։ Հետևաբար՝ անկախ աջակցությունից, Հայաստանի ԳՏՀ-ի 100%-ոց պատկանելությունը «Գազպրոմին» մնում է կարևոր, եթե ոչ առանցքային գործոն հանրապետության էներգետիկ իրականության մեջ։

4. Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են։ Մոլդովայի կողքին կա Ռումինիա՝ որպես «մետրոպոլիա», որը նրան մատակարարում է բնական գազ։ Ուկրաինան գազ է ստանում ռեվերսային հոսքերով՝ նույնպես Եվրոպայից։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի էներգետիկ աջակցությունը Մոլդովային և Ուկրաինային ունի հստակ աշխարհագրական հիմքեր։

Հայաստանի դեպքում այլընտրանքները խիստ սահմանափակ են։ Հատկանշական է, որ Ֆոն դեր Լայենը Երևան է ժամանել Բաքու կատարած այցից անմիջապես հետո»: