Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․
— 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:
— Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։
— Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստանում։
Նախնական փուլի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։