8 տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Սիմոնյանն ԱԺ-ն համեմատում է առաջնագծի հետ
Ալեն Սիմոնյանին որևէ այլ պաշտոնի առաջարկ չի եղել։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանից առաջարկ չի ստացել, երբ առաջարկ լինի, կմտածի։
«Կարող է մոտակա ժամանակահատվածում չլինի էլ»,- նշեց նա։
Սիմոնյանն իրեն ունիվեսալ մարդ է համարում, իր փորձը, գիտելիքն ու անցած քաղաքական ճանապարհը կարող է օգտագործել, բայց չի մտածել, թե ինչ պաշտոնի կուզեր գնալ։
«Թողեք մի քիչ հանգստանամ, կլինի՞ մի քիչ հանգստանամ, ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել»,- հավելեց ԱԺ նախագահը։