Հայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Տեղի ունեցան Հայաստանի Առաջին խմբի եւ Գավաթի խաղարկության 2026/2027 մրցաշրջանի վիճակահանությունները:
Հայաստանի Առաջին խմբի վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին առաջին տուրի հետեւյալ զույգերը․
«Արարատի Արաքս» - «Արարատ»
«Գանձասար-2» - «Անդրանիկ»
«Շիրակ-2» - «Սարդարապատ-2»
«Հայք» - «Բենտոնիտ»
«Օլիմպիա» - «Ուրարտու-2»
«Նոա-2» - «Միկա»
«Փյունիկ Ակադեմիա» - «Արարատ-Արմենիա-2»
ԲԿՄԱ-2 - «Լեռնային Արցախ»:
Առաջին խմբի առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 3-5-ը։
Հայաստանի գավաթի 2026/2027 խաղարկության վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին նախնական փուլի հետեւյալ զույգերը․
«Միկա» - «Բենտոնիտ»
«Անդրանիկ» - «Էջմիածին»
«Սարդարապատ» - «Սյունիք»
«Լեռնային Արցախ» - «Էկովիլ»
«Արարատի Արաքս» - «Կիլիկիա»
«Հայք» - «Օլիմպիա»:
Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 24-26-ը։