Մեր սխալները պետք չէ որևէ պետության հետ կապենք (տեսանյութ)
«Անդրադարձ» մամուլի ակումբում Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն իր մտավախությունը հայտնեց, որ Ադրբեջանը հետախուզական մարտերից հետո կարող է վերադառնալ իր սկսած գործին:
«Եթե մենք պաշտպանողական հայեցակարգ ունենք, նրանք հարձակվողական հայեցակարգ ունեն և հարցի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով, ուստի մենք պետք է զբաղվենք նաև դիվանագիտական և միջազգային գործերով»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:
Արման Նավասարդյանը նշեց, թե Հայաստանի համար 88-ի մթնոլորտը վերադարձել է, և ազգը ցույց է տալիս, որ պատրաստ է դիմակայելու իր պետության ու հայրենիքի համար: Միաժամանակ սակայն, ըստ նրա, այսօր հանրապետությունում և մասնավորապես Երևանում ընթացող հակառուսական ալիքից զգուշանալու և նույնիսկ վախենալու առիթ պետք է ունենանք:
«Այդ հակառուսական ալիքը, որ բարձրացել է կապված զենքերի մատակարարման հետ, արդարացված չէ՝ ամեն ինչ ունի իր բացատրությունը և երկրորդը՝ Մինսկի խմբի աշխատանքի նկատմամբ ունեցած այսօրվա մեր վերաբերմունքը պետք է վերանայվի, նաև մեծ պետությունների քաղաքականությունը այստեղ»,-Անդրադարձ մամուլի ակումբում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, նշելով, թե Հայաստանի համար 88-ի մթնոլորտը վերադարձել է, և ազգը ցույց է տալիս, որ պատրաստ է դիմակայելու իր պետության ու հայրենիքի համար: Միաժամանակ սակայն, ըստ նրա, այսօր հանրապետությունում և մասնավորապես Երևանում ընթացող հակառուսական ալիքից զգուշանալու և նույնիսկ վախենալու առիթ պետք է ունենանք:
Դիվանագետի համար զարմանալի է, որ անտարբերությունն աճում է իսլամական ու թուրքական գործոնի նկատմամբ:Արման Նավասարդյանը շեշտեց, թե մի քանի ժամ առաջ Ստամբուլում Թուրքիայի առաջարկությամբ իսլամական 30 պետություններն ընդունեցին հակահայկական մի առաջարկ՝ մասնավորապես Ալիևի մասնակցությամբ, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ըստ այդ բանաձևի՝ տարածքային ամբողջականության սկզբունքով:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի համար այս քառօրյա պատերազմի դասն այն էր, որ միասնությունը հաղթանակ ապահովեց, իսկ ժողովուրդը երկունք պարեց՝ ձախողելով թշնամու բլիցկրիգը:
Ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանի պնդմամբ՝ ամեն տեսակի հակաքաղաքականությունը, նույնիսկ հակաթուրքական՝ անիմաստ է: «Պետք է լինի հանուն, Հայաստանի»,- ասաց նա և նշեց, որ եթե ազգի շահերը չեն համընկնում, չի կարելի պարտադրել անել ավելին:
«Մեր սխալները պետք չէ որևէ պետության հետ կապենք, դա վտանգավոր է, ամեն տեղ որոնել պրոբլեմներ, երբ համազգային ահավոր սխալներ մենք ինքներս ենք թույլ տրվել»,-ասաց նա և խորհուրդ տվեց տեսնել մեր իրական պոտենցիալը, ինչը, ըստ նրա, միանշանակ ունենք։
Մանրամասները` տեսանյութում