Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել Համասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հերթական հարվածն են հասցրել Գազայի հատվածին։ Դրա նպատակն էր սպանել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի դասակի հրամանատարին:
Այս մասին հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածի հարավում սպանել են Համասի ռազմական թևի դասակի հրամանատար Ադել Ասֆուրին: Պատերազմի ընթացքում Ասֆուրը դիպուկահարների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում գործող Իսրայելի ուժերի դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը նշել է, որ սպանությունը կատարվել է օդային հարվածի միջոցով: