Պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով թափանցիկության, անաչառության և արժանիքների վրա հիմնված կառավարման սկզբունքներով, շարունակաբար կատարելագործում է ծառայողների առաջխաղացման և մասնագիտական գնահատման մեխանիզմները՝ ապահովելով հավասար հնարավորություններ և մրցակցային միջավայր։
Հունիսի 30-ին Պարեկային ծառայության Երևանի քաղաքի և մարզային ստորաբաժանումների 34 կրտսեր պարեկ մասնակցել է հարցազրույցի։
Խորհրդատվական կարծիք տրամադրող հանձնաժողովը նախագահել է Ներքին գործերի նախարարի օգնական Արթուր Խուդինյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել ՆԳ նախարարության, միջազգային գործընկերներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այս մոտեցումը կնպաստի համակարգում արժանիքների վրա հիմնված առաջխաղացման մշակույթի ամրապնդմանն ու ծառայողների մասնագիտական աճի խթանմանը։