«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

Լեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնում

Ուկրաինայում դիտարկվում է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության բանակի գեներալ Մարկո Բեզրուչկոյին ազգային հիշողության պանթեոնում ընդգրկելու հնարավորությունը։ Բեզրուչկոն 1920 թվականին լեհական զորքերի հետ համատեղ մասնակցել է Կիևի գրավմանը և Զամոստյեի պաշտպանությանը խորհրդային ուժերի հարձակումից, գրում է լեհական Wirtualna Polskaպարբերականը։

Ժամանակակից Լեհաստանում նրա անունով արդեն իսկ կոչվել են պուրակ Վարշավայի Վոլյա թաղամասում և շրջանաձև խաչմերուկ Վրոցլավում։

Լեհական աղբյուրների գնահատմամբ՝ նման նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես Վարշավայի և Կիևի միջև պատմական հարցերում առկա լարվածությունը նվազեցնելու փորձ։

Միաժամանակ նշվում է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ցուցակում ներառել տարբեր պատմական դեմքերի, ներառյալ՝ Կլիմ Սավուրին և Ռոման Շուխևիչին, որոնց Լեհաստանում համարում են լեհ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների մասնակից։

Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է օրենք, որն իրավական հիմք է ստեղծում ականավոր գործիչների պանթեոնի ձևավորման համար։ Թեկնածուների ցուցակը փակ չէ և պետք է ներառի ուկրաինական պատմության ամենանշանակալի ներկայացուցիչներին։ Օրենքին կողմ է քվեարկել 450 պատգամավորից 287-ը։

Կոնկրետ անձանց ներառելու մասին որոշումն ընդունելու է խորհրդարանը՝ հատուկ խորհրդի հանձնարարականների հիման վրա, որի կազմում ընդգրկվելու են Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ներկայացուցիչներ, անկախ պատմաբաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ օրենքը հիմք է ստեղծում ազգային հիշողության վայրի համար, որտեղ մեծարվելու են երկրի ամենանշանավոր անհատները։

Լեհաստանում նշում են, որ հստակ հաստատագրված ցանկի բացակայությունը տարբեր մեկնաբանությունների և հետագայում հնարավոր տարաձայնությունների տեղիք է տալիս։ Դիվանագիտական և փորձագիտական շրջանակներում նշվում է, որ նման քայլերը կարող են ընկալվել որպես լարվածության նվազեցման տարր, սակայն երկրների միջև պատմական երկխոսության կայուն բարելավում չեն երաշխավորում։

Ավելի վաղ ևս ձեռնարկվել են պատմական հակասությունները մեղմելու փորձեր, ներառյալ համատեղ հայտարարություններն ու խորհրդանշական ժեստերը 2023 թվականին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Լվով կատարած այցի ժամանակ։

Ընդսմին, մի շարք դիտորդների գնահատմամբ, այդ քայլերը չեն հանգեցրել պատմական տարաձայնությունների կարգավորման գործում երկարաժամկետ առաջընթացի։