Մերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել էԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 359 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 361 դրամԵրևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվորԱրցախի պետական կառավարման որևէ ինստիտուտ պետք է գերզանցապես կենտրոնանա արցախյան թեմային առնչվող հարցերի վրա․ Հակոբ ԲադալյանԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցնում. Դոնալդ ԹրամփԱրթուր Դանիելյանի գործը մակագրվել է դատավոր Արշակ ՄաթևոսյանինԻմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ ՓաշինյանԻլհամ Ալիեւին օկուպացված Ակնարկում էԽաղաղ Դոնի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զnհ
22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը
«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին ՋրականումԵթե թուրքերն ուզենան հարձшկվել, մենք չենք հասցնի հզորանալ, որևիցե բան չենք հասցնի անել. Անվտանգության խորհրդի քարտուղարՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի դեմ պատերազմըՓաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց
ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի
Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըՊարագվայի Սենատը երկրի նախագահին հեռացրել է պաշտոնից․ նա տնային կալանքի է ենթարկվելՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհին Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունըՌուսաստանը նոր լայնածավալ հարվածներ կսկսի հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱյսօր Բրենդան Հանրահանը, Վահան Կոստանյանը և Էլնուր Մամեդովը հայտարարել են ԹՐԻՓՓ-ի առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը․ ԱԳՄԱ նախարարությունից մանրամասներ են ներկայացնումԻնչի՞ ենք այլայլվում, որ մեր Սևանին ասում են Գյոյչա, հիմա բան էր՝ ասաց. ԱԽ քարտուղար (տեսանյութ)Ադրբեջանը, ԱՄՆ-ը և Հայաստանը սկսել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբերի գործունեությունըԱյսօր և վաղը տեղումները կշարունակվենՄեզ չեն սպասում այնտեղ. Աղազարյանը ողջունել է ընդդիմադիրների քայլը, բայց չի միացել. «Հրապարակ»ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են բանակցել. Դոնալդ ԹրամփԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ընդդիմությունը թող մանդատները դնի` Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը. «Հրապարակ»Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՀատուկ քննչական ծառայությունից՝ Ավանի թաղապետ․ ով է Վահե Հակոբյանը, ինչ աղմկահարույց պատմության մեջ է հայտնվել նրա անունը և ինչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Փաշինյանը վա-բանկ է գնում. «Հրապարակ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Իրանը Քեշմ կղզում ամերիկյան անօդաչու է խոցելՇինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»«Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել. «Հրապարակ»Ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Պալաչը տեղեկանքի համար դիմել է դատարան. «Հրապարակ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հասարակություն

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց է

Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է: Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը: Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում, այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում, Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ, 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային համաժողովի ընթացքում:

Աննա Վարդապետյանը մասնավորապես նշել է.

Այդ վստահությունն է, որ ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության և հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության և իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ: Վստահության ձևավորումը տարերային գործընթաց չէ, այն օպերատիվ աշխատողի, ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի ամենօրյա հոգատար, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:

Տեխնոլոգիական զարգացումները, թվային տնտեսության արագ ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, կրիպտոակտիվների աճող շրջանառությունը և միջազգային ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը ստեղծել են նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործ, այնպես էլ հանցավոր վարքագծի համար:

Ֆինանսական հանցագործությունները չեն ճանաչում պետական սահմաններ։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են րոպեների ընթացքում «ճանապարհորդել» տարբեր պետությունների տարածքներով և իրավազորությունների ուղիներով՝ մինչև կլվացվեն ու կօրինականացվեն, իսկ հանցավոր սխեմաները կարող են միաժամանակ գործել մի քանի մայրցամաքներում՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները։

Այս պայմաններում որևէ պետություն, որքան էլ զարգացած լինեն նրա ինստիտուտներն ու ենթակառուցվածքները, չի կարող միայնակ արդյունավետ հակազդել հանցավոր սխեմաներին: Հետևաբար, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է նույն արժեքները կրող երկրների համագործակցության խորությամբ: Այդ թվում՝ իրավապահ ու դատական համակարգերի համագործակցությամբ և փոխադարձ վստահությամբ, որը երկխոսություն սկսելու նախապայմանն է։

«Երկխոսություն» եզրույթն առաջին անգամ կիրառել է Հին Հունաստանի փիլիսոփա Պլատոնը: Իհարկե, դիալեկտիկական մեթոդի հիմնադիրը Պլատոնի ուսուցիչ Սոկրատն է, ով իր գիտելիքը, ուսմունքը մարդկությանը փոխանցել է զրույցների միջոցով և անձամբ ոչինչ գրի չի առել:

Երկխոսությունը գրավոր ամրագրել է Պլատոնը և կիրառել այն մինչ օրս կարդացվող ու վերլուծվող աշխատությունները ստեղծելու համար, օրինակ՝ «Ապոլոգիա», «Եվթիփրոն», «Կրիտոն», «Պետություն» և այլ: Այս ձևաչափի շնորհիվ է, որ Պլատոնի աշխատությունները չեն դարձել դոգմաների չոր ու անշունչ ժողովածուներ, այլ երկխոսության յուրաքանչյուր մասնակցի հրավիրում են ինքնուրույն մտածողություն ձևավորող՝ կենդանի զրույցի:

«Երկխոսություն» եզրույթի ծագումնաբանությանը կարճ անդրադարձս նպատակ ունի Ձեզ փոխանցել Հայաստանի Հանրապետության դատախազության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ ջանքերով ստեղծված և այսօր մեկնարկող՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի բովանդակությունն ու փիլիսոփայությունը:

Կենդանի զրույցի՝ երկխոսության այս հրավերը ծնվեց այն համոզմունքից, որ ժամանակակից դատախազը չի կարող սահմանափակվել միայն իր ազգային իրավական համակարգի փորձով։ Նա պետք է մշտապես հաղորդակից լինի միջազգային լավագույն փորձին, կարողանա համադրել տարբեր իրավական մշակույթների մոտեցումները և իր գործընկերների հետ ձևավորել փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն:

Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը դառնում է եվրոպական դատախազական համայնքի մասնագիտական երկխոսության կենտրոններից մեկը և առաջին տարին է, որ դատախազական համայնքն իր մասնագիտական երկխոսությունը ծավալում է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում:

Այս հարթակը նախատեսված է նոր մասնագիտական կապեր ձևավորելու, լավագույն փորձի փոխանակման, մարտահրավերների քննարկման և փոխադարձ վստահության ամրապնդման համար:

Շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազները, բարձրաստիճան դատախազները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ճանաչված փորձագետները և արդարադատության ոլորտի գործընկերները:

Այս տարվա համաժողովի խորագիրը՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում», միավորում է երեք ուղղություններ, որոնք արդարադատության շղթայի բաղադրիչներն են։

Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց:

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է:

Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը:

Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում։

Հարգելի՛ ներկաներ,

Մարտահրավերներին համարժեք պատասխաններ տալու համար անհրաժեշտ են ինչպես իրավական գործիքներ, այնպես էլ ընդհանուր արժեքներ, ընդհանուր պատասխանատվություն և ընդհանուր տեսլական։

Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության դատախազության կողքին լինելու, մեր ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելու և մեզ հետ համատեղ մեր ամենահամարձակ նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար: Այս գործընկերությունը նպաստում է դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, մեր ամենօրյա աշխատանքում եվրոպական լավագույն փորձի ներդրմանը և դրա արդյունքում՝ իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության դատախազության բոլոր դատախազներին և դատախազության աշխատակիցներին՝ պատասխանատու, պրոֆեսիոնալ, նվիրված և սրտացավ աշխատանքի համար:

2026 թվականը 108-ամյա Դատախազության համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այն ինստիտուցիոնալ հիշողության և պատմական ժառանգության արժևորման տարի է:

2026 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակը, ում գործունեությունը կարևոր հետք է թողել Հայաստանի դատախազության պատմության էջերում: Մենք կարևորում ենք, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։

Այս ճանաչողությունը խթանելու նպատակով այս տարի նախատեսում ենք Հայաստանի բուհերի ուսանողների մասնակցությամբ, Դատախազությունում գործող ԵՊՀ Իրավաբանական լաբորատորիայի շրջանակներում կազմակերպել դատախաղ՝ պետական շահերի պաշտպանության թեմատիկայով:

Կարևորելով Արտավազդ Գևորգյանի վաստակն ու նպատակ ունենալով պահպանել ինստիտուցիոնալ հիշողությունը՝ թողարկել ենք հոբելյանական հուշանվեր, որը կհամալրի Դատախազության կողմից պետական մարմիններին հանձնվող արարողակարգային հուշանվերների շարքը:

2026 թվականը հոբելյանական տարի է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սիմվոլի՝ վարչական շենքի համար: 90 տարի առաջ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծած՝ Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքը ոչ միայն վարչական կառույց է, այլև Երևանի ճարտարապետական ժառանգության արժեքավոր նմուշ, այն ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես մայրաքաղաքի պատմական ու մշակութային հիշողության մաս ու պետական ինստիտուտների շարունակականության խորհրդանիշ:

Կրկին, կարևորելով հոբելյանը և նպատակ ունենալով պահպանել ինստիտուցիոնալ հիշողությունը՝ թողարկել ենք հոբելյանական հուշանվեր, որը նույնպես կհամալրի Դատախազության կողմից պետական մարմիններին հանձնվող արարողակարգային հուշանվերների շարքը:

Հարգելի՛ ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Մենք շարունակելու ենք զարգացնել դատախազների կարողությունները՝ հիմնվելով պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության, նորարար համարձակ լուծումների, վստահության վրա հիմնված գործընկերության, այդ թվում՝ միջազգային համագործակցության վրա:

Մենք վստահ ենք, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում քննարկումները իրավական մտքի ու մշակույթի զարգացման նոր նշաձող են սահմանելու և դառնալու են նոր գաղափարների, նոր և համարձակ նախաձեռնությունների և նոր ձևաչափի համագործակցության դարբնոց»: