Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ. «Ազատություն»
Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքներին զուգահեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ որոշեց անփոփոխ թողնել քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը, սակայն վերահաշվարկների արդյունքում օգոստոսի 1-ից կփոխվեն սակագնի տարբեր բաղադրիչները, հայտնում է «Ազատությունը»։
«Գազպրոմ Արմենիան», օրինակ, ավելի քիչ գումար կստանա կապույտ վառելիքի փոխադրման համար, աշխատակիցների հավելավճարային ֆոնդից չեն օգտվի ընկերության ղեկավարները։
Բացի այդ, բնական գազը կէժանանա ՋԷԿ-երի համար։
Փաստացի, մինչ դեկտեմբերի 31-ը հայաստանցիների համար գազի սակագինը չի թանկանա։
Նիստին ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը։ Աշոտ Հակոբյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն վստահեցրեց, որ իրենք չեն պատրաստվում գազի սակագինը բարձրացնելու դիմում ներկայացնել հանձնաժողով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։