Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում․ Սասունյան 
Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, քանդվում է, ո՞ւր է 5 սմ-ոց ասֆալտը. Չախոյանի ահազանգը (տեսանյութ)
Ադրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար
Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքինՏիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար
Մամուլ

Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»

Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ սահմանափակել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը՝ դա պատճառաբանելով ֆիտոսանիտարական պահանջների խախտումներով։ Սկզբում արգելքը վերաբերում էր ծաղիկներին, այնուհետեւ՝ լոլիկին, վարունգին, պղպեղին, ելակին, ծիրանին, դեղձին, սալորին, կեռասին, խաղողին, կարտոֆիլին, սմբուկին չրերին, ձկներին եւ այլն։ Սահմանափակումների վերջին փուլն ուժի մեջ մտավ հունիսի 12-ից, երբ «Ռոսսելխոզնադզորն» արգելեց Հայաստանից ծագող եւ արտահանվող ամբողջ կարանտինային բուսական արտադրանքի ներմուծումն ու Ռուսաստանի տարածքով տարանցումը՝ մինչեւ նոր վերահսկողական մեխանիզմների ներդրումը։


«Հրապարակն» ուսումնասիրել է շուկան, արտահանման նոր ուղղություններն ու խնդիրները։ Որ երկրներ ինչ ապրանքատեսակներ են արտահանվել վերջին օրերին` հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից ֆիտոսանիտարական բեռներ արտահանվել են 16 երկիր՝ ԱՄԷ, Լատվիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Բուլղարիա, Իրան, Նիդեռլանդներ, Ռումինիա, Ավստրիա, Բելառուս, Կիպրոս, Ղազախստան, Չեխիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Ըստ ՍԱՏՄ-ի, արտահանվել են բողկ, դդմիկ, ելակ, թութ, թուրինջ, լոլիկ, ծաղիկ, ծիրան, կանաչի, կեռաս, կիտրոն, համեմունք, պղպեղ, սալոր, սմբուկ, սոխ, սունկ, սուրճ, վարունգ, տնկիներ եւ քաղցր սուջուխ։ Միայն 14 ապրանքատեսակ արտահանվել է ԱՄԷ։ Նշված երկրներից գրեթե բոլոր երկրներ արտահանվել է ծաղիկ։ Սակայն պատահական չէ, որ ՍԱՏՄ-ն արտահանման ծավալների մասին տվյալներ չի տալիս, քանի որ նշված ճոխ ցանկի մեծ մասն ընդամենը մի քանի կիլոգրամ կամ մի քանի հազար հատ ապրանք է, որն արտահանում համարելը մեղք կլինի։

Արտադրո՞ղն է գտնում շուկա, թե՞ պետությունն է աջակցում

Այս հարցում էլ արտադրողը երաշխավորված պետական աջակցություն չունի: Նա ոչ միայն պետք է զբաղվի արտադրությամբ, այլ նաեւ արտադրանքի իրացման ուղիներ գտնի։ Մեր հարցմանն ի պատասխան, էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ «ընդհանուր տրամաբանությամբ եւ շուկայական հարաբերությունների սկզբունքով՝ արտահանման թիրախային շուկաների վերջնական ընտրությունը, սեփական արտադրանքի մրցակցային առավելությունների գնահատումը, ֆինանսական ռիսկերի հաշվարկն ու գործընկերների որոնումը հանդիսանում են անհատ ձեռնարկատիրոջ կամ ընկերության անմիջական գործառույթը, բիզնեսն ինքնուրույն է իրականացնում իր ապրանքատեսակին համապատասխանող շուկաների մարքեթինգային վերլուծություն եւ թիրախավորում»։ Նախարարությունից նաեւ հայտնել են, որ ներկայում, երբ ավանդական արտահանման շուկաներում ի հայտ են եկել «աշխարհաքաղաքական եւ լոգիստիկ խնդիրներ», արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը վերածվել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթության։ Եվ պետությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, «գործադրում է իր տնտեսական եւ դիվանագիտական գործիքակազմը՝ խնդրի արագ եւ արդյունավետ լուծման համար»։ Թե ինչում է դա արտահայտվում, բացի ամպագոռգոռ բառեր ասելուց, պարզ չէ:

Որ դեպքում է պետությունը սուբսիդավորում

Մի շարք պաշտոնյաներ իրար հերթ չտալով հայտարարում էին, որ գյուղացին մենակ չի մնացել՝ պետությունը գյուղացու կողքին է, որ կառավարության ընդունած որոշումներով նախատեսվում է սուբսիդավորում իրականացնել։ Իհարկե, սուբսիդավորում նախատեսվում է, բայց կա մեկ «բայց»։ Կառավարության կողմից հունիսի 4-ի N 800-Լ, հունիսի 11-ի N 839-Լ, N 803-Ն որոշումների շրջանակներում փոխհատուցումը տրամադրվում է բացառապես փաստացի արտահանված ապրանքների համար։ Ստացվում է, որ այն արտադրողը, որը չի կարողանում շուկա գտնել, քանի որ տարիներով իր արտադրանքն արտահանել է Ռուսաստան եւ արտահանման այս ճանապարհի անհնարինությամբ պայմանավորված՝ պետք է նոր ուղիներ փնտրի, ինչն անգամ պետական մակարդակով է բարդ ու ժամանակատար գործընթաց, չի սուբսիդավորվելու պետության կողմից, քանի որ չունի ապրանքների իրացված խմբաքանակ։ Մեկ տողով ասած՝ չիրացված արտադրանքը գյուղացու խնդիրն է, իսկ դրա դիմաց փոխհատուցումը՝ 0։

Ուր են տանում, մերժված բեռն ինչ են անում

Նոր շուկաների դեպքում ռիսկայնությունը մեծ է: Այնպես որ, անգամ արտահանված բեռը կարող է ՀՀ վերադարձվել, կամ արտահանված երկրում ոչնչացման անհրաժեշտություն կարող է առաջանալ, քանի որ արտահանման նոր շուկաներն ունեն իրենց պահանջներն ու ստանդարտները, եւ հայկական արտադրանքը միշտ չէ, որ համապատասխանում է այդ չափանիշներին։ Բեռի խմբաքանակի չընդունման, ոչնչացման կամ Հայաստան հետ վերադարձնելու բոլոր ծախսերը հոգում է արտահանող տնտեսվարողը։ Իսկ թե որ երկրներ է արտահանվում հայկական գյուղմթերքը, մեզ ասացին` ապրանքը ցամաքային ճանապարհով Հայաստանից` Վրաստանով եւ Թուրքիայով գնում է դեպի եվրոպական կամ Մերձավոր Արեւելքի երկրներ, Հայաստանից Իրանի տարածքով` դեպի Մերձավոր Արեւելքի կամ ասիական եւ միջինասիական երկրներ։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում