Ռուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերի վրա՝ ինչի հետևանքով կա 4 զոհ և 56 վիրավոր:
Այս մասին հաղորդում է ուկրաինական լրատվամիջոցները։
Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում 605 հարված են հասցրել տարածաշրջանի 48 բնակավայրերի վրա։ Հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 36-ը։
Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքով հարձակվել են Խերսոնի Կենտրոնական շրջանում գտնվող միկրոավտոբուսի վրա։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել տարածաշրջանի 20 բնակավայրերի վրա։ Հրետանային ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 15 մարդ։