Հայտնի է, թե երբ Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրությունները
Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա կիրակի՝ ապրիլի 18-ին, իսկ երկրորդը՝ կիրակի՝ մայիսի 2-ին: Այս մասին հաղորդել է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ընտրությունների ամսաթվերի վերաբերյալ պաշտոնական որոշումը, ինչպես սպասվում է, կկայացվի չորեքշաբթի՝ Նախարարների խորհրդի նիստում։
Թերթը նշում է, որ ընտրությունները կավարտվեն Էմանուել Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետի ավարտից 12 օր առաջ՝ մայիսի 14-ին։
Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում երկրորդ անընդմեջ ժամկետով: Նա ընտրվել է 2017 թվականին և վերընտրվել 2022 թվականին։ Օրենքի համաձայն՝ նա չի կարող կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։