Դեռ ունենք վիրավորներ, որոնց համար պայքարում ենք. Արմեն Մուրադյան
Բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում: Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին:
Նրա խոսքով` կիրառվում են բոլոր հնարավորությունները, որպեսզի վիրավորները հնարավորինս արագ ապաքինվեն:
«Դեռ ունենք վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որ կայունացման շրջան մտնենք: Բայց նրանք գնալով ավելի ու ավելի պակասում են՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն հիվանդների, կայուն վիրավորների թվաքանակը: Ծայրահեղ ծանր հիվանդներից բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք արդեն ապաքինման շրջան են մտնում, կայունացել են դեպի կայուն ծանր»,-ասաց Արմեն Մուրադյանը: