Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Անտառային հրդեհների մարմանը նպաստելու համար շուտով Թուրքիա կժամանեն երկու ռուսական Be-200ChS դեսանտային ինքնաթիռներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը։
«Թուրքական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Թուրքիա շուտով կժամանեն երկու Be-200ChS ինքնաթիռներ՝ սեզոնային անտառային հրդեհների դեմ պայքարին նպաստելու համար։ Մենք հաջողություն ենք մաղթում թռիչքային անձնակազմին և ներգրավված բոլոր տեղական ծառայություններին այս դժվարին և վտանգավոր գործում», – ասված է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։