Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։