Եղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել՝ ինքն է որոշում. Սամվել Կարապետյան
Համացանցում իշխանական լրատվամիջոցների կողմից հայտնվել են լուսանկարներ, որտեղ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն ակտիվ հանգստի մեջ է:
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով եղբոր հանգիստը՝ Սամվել Կարապետյանն ասաց. «Իմ եղբայրը հիմա հանգստանում է: Նա քաղաքական ոչ մի պրոցեսի չի մասնակցել հենց առաջին օրերից. կուզի՝ կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել: Դա չի խանգարում, ինքն է որոշում»: