Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ այսօր գրոհել է 800 անօդաչու թռող սարքերով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 806 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը տագնապի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։
Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ռուսաստանի մի քանի շրջանների և Ղրիմի տարածքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը խոցվել է 56 անօդաչու թռչող սարք։