Նիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվել
Նիդեռլանդների Գենեմույդեն քաղաքի գործարանում վտանգավոր նյութի արտանետման հետևանքով վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ։
Այս մասին հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով հոլանդական լրատվամիջոցներին։
Դեպքը տեղի է ունեցել, երբ գործարանի մարտկոցներից մեկը գերտաքացել է: Մարտկոցը գերտաքացել է՝ արտանետելով վտանգավոր նյութ։
Դեպքից հետո գործարանի ամբողջ շենքը տարհանվել է։
Վիրավորների վիճակը և արտահոսքի բնույթը պարզվում են։