Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Արարատի մարզի Մասիս համայնքի Արբաթ բնակավայրի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք և նյութապես շահագրգռել կուսակցության ղեկավարի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելուն։
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: