Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհին
Գիշերը, Մոսկվային մոտեցող 50 անօդաչու թռչող սարք է խոցվել:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ խոցված անօդաչուների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիա»-ն հայտնում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները հանվել են։
«Ռոսավիացիա»-ն հաղորդում է, որ Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի և Տամբովի օդանավակայաններում ներկայումս գործում են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ։