ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Կատար՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Դոհա՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար։
Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
«Նրանք մեկնում են Կատար։ Կարծում եմ՝ նրանք արդեն մեկնել են կամ շուտով կմեկնեն», - ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Կատարի մայրաքաղաքում ԱՄՆ-Իրան հուշագրի իրականացման վերաբերյալ առաջիկա խորհրդակցությունները կարող են կարևոր լինել։
«Դոհայում հանդիպումը կարող է կարևոր լինել, կարող է և կարևոր չլինել։ Կտեսնենք։ Բայց մենք ռազմական առումով հաղթում ենք։ Գուցե արդեն հաղթել ենք», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը որևէ մակարդակով բանակցություններ վարելու անմիջական ծրագրեր չունի։