Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն և Իսրայելը նախապատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ հարվածների60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է․ «Հրապարակ»Ըստ Փաշինյանի՝ խաղաղության տեսքը 29 հազար 743 քմ տարածքով Հայաստանն էՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
Դшնшկшհարnւթյուն՝ Երևանի կենտրոնում. տաք հետքերով 7 անձ ձերբակալվել է
Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում. «Իրավունք»Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»Դոլարի վաճառքի միջին գինը՝ 369.81 դրամ է «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները. «Իրավունք»Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում մինչև ժամը 17՚00-ը հոսանքազրկումներ կլինեն14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ. «Հրապարակ»«Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գերազանցում է 160 հազարըԳուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել. «Հրապարակ»Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ»Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել. «Հրապարակ»Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները. «Հրապարակ»ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
Մամուլ

«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տիգրանը չափազանց աշխույժ էր, ակտիվ, կատակասեր։ Նա շրջապատի առանցքն էր դառնում, և ամեն ինչ նրա շուրջն էր պտտվում։ Դա իր էությունից էր գալիս։ Շրջապատի համախմբողն էր, կենտրոնը, ուրախությունը, հոգին։ Այնպես չէր, որ նա այդպիսին էր միայն իր հասակակիցների շրջանում։ Կարող էր տարիքով փոքրերի հետ ֆուտբոլ խաղալ, իսկ մեծահասակների հետ զրույցի բռնվել տարբեր թեմաների շուրջ, քննարկումներ սկսել։ Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ։ Բոլորի հետ խոսելու հետաքրքիր թեմաներ էր գտնում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աննան՝ Տիգրանի քույրիկը։

Տիգրանը ծնունդով Լոռու մարզի Հարթագյուղից է։ «Միասին հաճախել ենք գյուղի դպրոցը։ Որևէ առարկայի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք չեմ նկատել, բայց շատ լավ պատմություն գիտեր»։

Դպրոցն ավարտելուց հետո Տիգրանն ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ։ «Շատ լավ էր երգում, ընտանեկան միջավայրում, ընկերական շրջապատում մշտապես երգել է։ Երգիչ դառնալու որոշումը կայացրել էր Ավետիք Իսահակյանին նվիրված դասաժամից հետո։ Դասի ժամանակ ուսուցիչն առաջարկել էր՝ ով ցանկանա, կարող է երգել։ Տիգրանը երգել էր, և դրանից հետո մարդիկ այնքան դրական արձագանք էին տվել, որ նա որոշել էր՝ կրթությունը երաժշտության ոլորտում է շարունակելու։ Գիտեինք, որ առանց երաժշտական որևէ կրթության հնարավոր չէ միանգամից կոնսերվատորիա ընդունվել, իրեն առաջարկեցինք, որ քոլեջից կամ մասնավոր պարապմունքներից սկսի, հետո նոր դիմի կոնսերվատորիա։ Տիգրանը կտրուկ արձագանքեց. «Կա՛մ կընդունվեմ կոնսերվատորիա, կա՛մ չեմ շարունակի կրթությունս երգի ուղղությամբ»։ Որոշեց, որ նախ կսովորի զրո կուրսում, այնուհետև կփոխադրվի առաջին կուրս։ Քննությունն ընդունող հանձնաժողովն ասել էր, որ սոլֆեջիոյի և հարմոնիայի հարցում կընդառաջի Տիգրանին, քանի որ իր երգեցողությամբ գերել էր բոլորին։ Ընդունվեց առաջին կուրս, բայց պայմանով, որ մեկ ամսվա ընթացքում կլրացնի պակասող գիտելիքները։ Մեկ ամիս հետո արդեն լիովին կատարել էր իր առջև դրված խնդիրը։ Ի դեպ, դպրոցական տարիներին էլ մեր երկուսից գերազանցիկը ես էի, բայց բոլոր թեմաների վերաբերյալ միշտ ավելի շատ բան Տիգրանը գիտեր։ Հիշում եմ, որ հազվադեպ էր տանը գիրք բացում կամ տետրի մեջ բան գրում, բայց ուսուցչի պատմելով, մեկ անգամ կարդալով՝ ամեն ինչ հիշում էր։ Ստացվում է, որ ավելի շատ բան գիտեր, քան մյուսները»։

Տիգրանը փոքր տարիքից նաև ստեղծագործում էր։ «Հիմա, երբ կարդում եմ իր գրվածքները, զարմանում եմ, թե 13-14 տարեկան պատանին ինչպես կարող էր այդպես գրել։ Բանաստեղծություններ էր գրում, նաև արձակ գործ ուներ՝ «Սև արագիլ» վերնագրով։ Նրան դպրոցում ազատ թեմայով շարադրություն էին հանձնարարել։ Այնքան լավ եմ հիշում այդ օրը։ Տանը երկուսով էինք, ֆիլմ էինք դիտում, նա էլ առաջարկեց՝ թելադրեմ, դու գրիր։ Այդպես էլ արեցինք։ Փոքր տեքստ էր, որը դպրոցում էլ էին շատ հավանել։ Հետո ինձ պատմեց, որ դա ընդունելով որպես հիմք՝ շարունակել է գրել։ Ծառայելու ժամանակ մեզանից տետրեր ուզեց։ Երբեմն լինում էր, որ զանգահարում էր, որոշ գործեր մեզ թելադրում կամ կարդում մեզ համար, բայց իր ստեղծագործությունների մեծ մասն այդպես էլ մեզ չհասավ։ Ընկերներից մեկն է պատմել՝ դեպքի օրը, երբ Տիգրանը վիրավորվել է ու նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են, ասել է՝ պայուսակս մնաց այնտեղ, տետրս էլ մեջն էր։ Պայուսակի հետևից գնացող տղան մեր հարազատներին ասել է, որ չի կարողացել այն մինչև վերջ բերել, որովհետև ինքն էլ է վիրավորվել։ Այդ տետրն այդպես էլ տուն չհասավ։ Շատ լավ հիշում եմ պատերազմից առաջ ունեցած մեր զրույցը, ասաց՝ մի կիրակի օր կզանգեմ, մի քանի բան կթելադրեմ, կգրես։ Այնքան շատ էինք վստահում իրար, որ գիտեի սոցցանցերի իր բոլոր տվյալները և Տիգրանիս էջում հրապարակում էի իր ստեղծագործությունները»։

2019 թվականի հուլիսի 10-ին Տիգրանը զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայել է Խնձորեսկում։ «Այնպես ստացվեց, որ ավելի ուշ մեկնեց ծառայության, քան իր հասակակիցները։ Նշեմ, որ այդ հանգամանքից ճնշվում էր։ Ասում էր. «Ավելի լավ է շուտ զորակոչվեմ, ծառայեմ, վերադառնամ ու անցնեմ իմ ընթացիկ գործերին, քան անընդհատ այն մտքով լինեմ, որ հաջորդ տարի եմ զորակոչվելու ծառայության»։ Սիրով մեկնեց ծառայության։ Առաջին իսկ օրերից իրեն հրաշալի էր դրսևորել, անգամ զորքի մոտ հրամանատարությունը հատուկ մատնանշել էր, որ Տիգրանից կարելի է օրինակ վերցնել։ Իր մոտ մեկնեցինք երդմնակալության արարողության օրը, նա էլ մեկ անգամ արձակուրդ եկավ, և այլևս չհանդիպեցինք իրեն։ Համավարակի շրջանն էր, հետո եղան հուլիսյան դեպքերը, իրենք այդ ժամանակ սարերում են եղել, հենց այդ ժամանակ էլ գրել էր մայրիկիս նվիրված բանաստեղծությունը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տիգրանը Խնձորեսկում էր ծառայում, բայց իրենք ժամանակ առ ժամանակ մեկնում էին Ջրական զորավարժությունների։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Ջրականում, հետո՝ Հադրութում։ Մեզ ոչինչ չէր ասում, բայց հենց առաջին օրվանից իրենք խմբով եղել են ամենաթեժ կետերից մեկում։ Երկու-երեք օրը մեկ էր զանգահարում, այն էլ՝ կարճ ժամանակով։ Մեր վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 13-ին։ Դրանից հետո իրենից լուր չենք ունեցել, իսկ հետո մեզ հասավ բոթը»։

Տիգրանը զոհվել է հոկտեմբերի 14-ին։ Աննան ասում է՝ դեպքը տեղի է ունեցել «Արփաչայի վիշկա» կոչվող տեղանքի մոտ. «Մեզ ասել են, որ նա զոհվել է հոկտեմբերի 14-ին։ Բայց երկու-երեք տարի առաջ իր զինակից ընկերներից մեկը գրեց ինձ, որ դեպքը եղել է ոչ թե հոկտեմբերի 14-ին, այլ դեպի լույս 15-ը գնացող գիշերը։ Որպես Տիգրանի անմահանալու օր հիշատակում ենք հոկտեմբերի 14ը, բայց տղաները նաև մյուս տարբերակի մասին են ասել։ Հոկտեմբերի 15-ին իմացել ենք դեպքի մասին, այդ օրն էլ Տիգրանս ֆիզիկապես մեզ է հասել։ Բեկորային վնասվածք է ստացել թոքի շրջանում։ Մինչև իրեն հիվանդանոց են հասցրել, այլևս փրկել հնարավոր չի եղել։ Ասում են՝ մինչև վերջին պահը իր գիտակցությունը տեղն է եղել»։

Հիմա Տիգրանի մասին են «պատմում» կոնսերվատորիայի բակում 44-օրյա պատերազմում անմահացած ուսանողներին նվիրված Հիշատակի ծառուղին, տեղադրված հուշաքարը, տպագրված գրքերը։ Աննան նշում է՝ պետք է տղաների մասին պատմենք, որ սերունդները ճանաչեն նրանց։

Ապրելու ուժի մասին։ «Գիտեինք, որ ցանկանում է իր ստեղծագործությունները տպագրել։ Իր մտքին կար նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո գրականության ուղղությամբ գնալ, գրաքննադատ դառնալ։ Մեր լավ ընկերներն էլ ասացին, որ միտք ունեն հավաքել և տպագրել Տիգրանի գործերը։ Իր բոլոր ստեղծագործությունները հավաքեցի մեկ տետրի մեջ, իսկ հետո այն գիրք դարձավ։ Բացի դա, տեսնում էի, որ ծնողներս կոտրված են. գիտես, որ իրենց լույսը, հույսը, ապրելու իմաստը դու ես, պետք է ուժեղ լինես, ոտքի կանգնես և առաջ շարժվես։ Այդ ընթացքում երազներ էի տեսնում, երբ Տիգրանս գալիս էր ու շատ զայրացած տոնով ասում, որ բոլորիս հետ է և ապրում է։ Համոզված եմ, որ եթե ամեն ինչ այսպես չլիներ, նա և՛ երգի, և՛ գրականության ասպարեզում բավականին առաջ կգնար և իր խոսքն անպայման կասեր։ Անսահման կարոտ եմ զգում իր հանդեպ, աննկարագրելի շատ ունեմ իր կարիքը»։

Տիգրանը պատերազմի օրերին հայտնի դարձավ նաև որպես «երգող տղա»։ Մի տեսանյութ տարածվեց, որտեղ նա երգում էր. «Մորս չասեք, որ զոհվել եմ, խաբեք, ասեք՝ վիրավոր եմ»։ «Դեպքից օրեր անց իր զինակից ընկերներն ուղարկեցին տեսանյութը։ Ծանր ապրումներ ունեցանք։ Հետո զինակից ընկերը պատմեց, որ այդ օրը բոլոր տղաներին համախմբել է, երգել տարբեր երգեր։ Իսկ այդ երգի կատարման ժամանակ խնդրել է տեսագրել և ուղարկել մեզ, եթե իր հետ մի բան լինի»։

Հ. Գ. - Տիգրան Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների մեդալներով։ Հուղարկավորված է Հարթագյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում