Զախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցին
Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի շահերը ներկայացնող գործակալ Գենադի Գոլուբինը պատասխանել է խաղացողի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Ամեն ինչ կախված է բազմաթիվ գործոններից։ Այնպես չէ, որ նա վաղն իրերը կհավաքի և կտեղափոխվի։ «Ռեալ Սոսիեդադն» այս հարցում ունի իր հստակ դիրքորոշումը։ Սա այնքան էլ հեշտ գործընթաց չէ»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ 23-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ռուսական «Կրասնոդար»։
Հիշեցնենք, որ Զախարյանն իսպանական Լա լիգա է տեղափոխվել 2023 թվականին, սակայն երեք մրցաշրջանների ընթացքում այդպես էլ չի կարողացել ամրապնդվել թիմի հիմնական կազմում։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 21 հանդիպումում՝ դառնալով ընդամենը 1 գոլի հեղինակ։