ՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական մասի Դեյր էլ-Բալահ փախստականների ճամբարի շրջանում ՀԱՄԱՍ արմատական շարժման ստորգետնյա համալիրի ներսում գտնվող երեք օբյեկտներին: Դրա մասին ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ գործողության նպատակն է եղել ստորգետնյա համալիրի ենթակառուցվածքների ոչնչացումը, որը, ինչպես պնդվում է, օգտագործել է ՀԱՄԱՍ-ը:
Բանակում հայտարարել են, որ վերջին շաբաթներին պարզվել է, որ շարժումը փորձել է վերականգնել օբյեկտը՝ չնայած գործող հրադադարի համաձայնագրին: Իսրայելական կողմը նաև մեղադրել է ՀԱՄԱՍ-ին ռազմական օբյեկտները խիտ բնակեցված շրջաններում տեղակայելու և քաղաքացիական անձանց որպես «կենդանի վահան» օգտագործելու մեջ:
Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության համար ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: