Ավետիսյանների սպանության գործով մեղավոր Պերմյակովը ցուցմունք չտվեց (դատական նիստն`ուղիղ)
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղակայված դատարանում ընթանում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը:
Ապացույցների ուսումնասիրման և վկաների հարցաքննման փուլն ավարտվել է:
Այսօր նախատեսվում է լսել գործով մեղադրյալ ճանաչված Վալերի Պերմյակովի ցուցմունքը:
Կհրապարակվի նաև նրա նախաքննական ցուցմունքը, որից հետո պաշտպանական կողմը հարցեր կուղղի նրան: