ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են ձեռնպահ մնալ փոխադարձ հարվածներից և առաջիկա օրերին շարունակել բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ:
Այս մասին հաղորդում է NewsNation-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Նախատեսվում է շարունակել տեխնիկական բանակցությունները փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերի շուրջ։ Առայժմ երկու կողմերն էլ կդադարեցնեն հարվածները, և նավերը Հորմուզի նեղուցում կկարողանան ազատորեն նավարկել», - հեռուստաալիքը մեջբերում է անանուն պաշտոնյայի խոսքերը։