ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Հայաստանի անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք զգուշացնում են արջերի հնարավոր ներկայության մասին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
Նշվում է, որ ցուցանակների նպատակն է բարձրացնել այցելուների իրազեկվածությունը և նպաստել մարդու և վայրի կենդանիների անվտանգ համակեցությանը։