ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Երևանում է
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ժամանել է Երևան՝ ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու. հայտնում է РИА Новости-ն:
Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածքներում ռազմական անվտանգությանն ուղղված սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ հարցեր: