Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Քաղաքականություն

Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին

«Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։ Սակայն այն գնահատելիս պետք է խուսափել զգացմունքային մոտեցումներից և վերլուծել կայացված որոշումը՝ որպես ռազմաքաղաքական իրողությունների արդյունք»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մանրամասնում է.

«Նախ, այս քայլն առավելապես վկայում է Իսրայել–Թուրքիա հարաբերությունների խոր ճգնաժամի, քան մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգության նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի էական փոփոխության մասին։ Տասնամյակներ շարունակ Թել Ավիվը խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ չվտանգելու համար Անկարայի հետ ռազմավարական հարաբերությունները։ Այսօր, երբ այդ հարաբերությունները հասել են պատմական նվազագույն մակարդակի, նույն հարցը վերածվել է Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշման գործիքի։

Օրինակ, Թուրքիան 2024 թվականին կասեցրել է Իսրայելի հետ ողջ առևտուրը, նույն թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել է դիվանագիտական հարաբերությունները խզելու մտադրության մասին, իսկ Գազայի պատերազմի ընթացքում Անկարան հետևողականորեն պահպանել է կոշտ հռետորաբանություն, աջակցել ՀԱՄԱՍ-ին և միացել Իսրայելի դեմ միջազգային իրավական նախաձեռնություններին։ Հետևաբար, կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Եթե քաղաքական միջավայրը փոխվի, չի կարելի բացառել, որ այս թեման կորցնի իր առաջնահերթությունը Իսրայելի օրակարգում։

Երկրորդ, Իսրայելը շարունակում է Հոլոքոստը դիտարկել որպես մարդկության պատմության բացառիկ ողբերգություն։ Հենց այս մոտեցումն է երկար տարիներ ձևավորել Թել Ավիվի զգուշավոր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ սահմանափակելով մյուս ցեղասպանությունների նկատմամբ համարժեք քաղաքական գնահատականների ձևավորումը։

Երրորդ, նույնիսկ եթե Քնեսեթը հաստատի կառավարության որոշումը, դա դժվար թե էականորեն փոխի Իսրայել–Ադրբեջան ռազմավարական գործընկերության բնույթը։ Այդ հարաբերությունները հիմնված են անվտանգության, հետախուզական, էներգետիկ և ռազմատեխնիկական համագործակցության վրա և կարևոր դեր են խաղացել ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ հետպատերազմյան տարածաշրջանային իրողությունների ձևավորման գործընթացում։ Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, չի ազդի այդ ռազմավարական դաշինքի հիմքերի վրա։

Չորրորդ՝ Իսրայելն այսօր շարունակում է Իրանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունը։ Այդ դիմակայության հետագա խորացումը կարող է նոր ռիսկեր ստեղծել Հարավային Կովկասում, որոնց բացասական ազդեցությունից Հայաստանը չի կարող մնալ անմասն։ Հետևաբար, Երևանը պարտավոր է այս գործընթացները գնահատել ոչ միայն պատմական արդարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից։

Հինգերորդ, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով այդ երկրի միջազգային հեղինակությունը լրջորեն տուժել է։ Միջազգային հանրության զգալի մասը, բազմաթիվ պետություններ և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ Իսրայելին մեղադրում են միջազգային հումանիտար իրավունքի ծանր խախտումների և ցեղասպանական գործողությունների մեջ։ Ակնհայտ է, որ Իսրայելը զգալիորեն կորցրել է հումանիտար արժեքների պաշտպանի բարոյական հեղինակությունը։

Եվ վերջապես՝ եթե կառավարության որոշումը հաստատվի նաև Քնեսեթի կողմից, այն կարող է որոշ չափով սահմանափակել Թուրքիայի և Իսրայելի միջև մանևրելու Ադրբեջանի հնարավորությունները։ Սակայն դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից, քանի դեռ արտաքին քաղաքականությունը շարունակում է տառապել սահմանափակ սուբյեկտությունից, նախաձեռնողականության պակասից և ռազմավարական մտածողության ճգնաժամից։

Միջազգային հարաբերություններում նույնիսկ պատմական արդարությանն առնչվող որոշումները, որպես կանոն, պայմանավորված են ոչ թե բարոյական սկզբունքներով, այլ պետությունների ռազմավարական շահերով։ Հետևաբար, հենց այս ելակետային հիմքով պետք է գնահատել Իսրայելի կառավարության այսօրվա որոշումը»։