Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրոպետրովսկին և Չեռնիգովին. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական բանակը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Դնեպրում գտնվող մասնավոր ձեռնարկության վրա:
Այս մասին Telegram-ում հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչության պետ Ալեքսանդր Գանժան։
Նրա խոսքով՝ հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 21-ը։
Ուկրաինայի Չեռնիգովի մարզում ռուսական զորքերը հարձակվել են Նովգորոդ-Սիվերսկիի բենզալցակայանի վրա, որի հետևանքով բեկորային վնասվածքներ է ստացել 34-ամյա աշխատող:
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը 21 անգամ հրետակոծել են Չեռնիգովի մարզը։