Երբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք․ էդ բնակարանները ո՛չ պատ պետք է ունենան, ո՛չ դուռ պետք է ունենան, ո՛չ էլ պատուհան. Ավինյան
«Հասարակական կարգի պահպանության վարչությունը և Էրեբունի վարչական շրջանը պատրաստ լինեն, որ երբ ես գնամ այնտեղ շրջայցի՝ հանկարծ այնտեղ նոր բնակիչներ չունենանք»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արցախի փողոցի երկու վթարային շենքերից բնակիչների այլ տներ տեղափոխելու գործընթացին։
Մինչ այդ քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը զեկուցեց, որ երկու շենքերից մեկի բոլոր քաղաքացիները համաձայնել են դուրս գալ տներից և ստացել են բնակարաններ, կամ ԲԳՎ-ներ, իսկ մյուս շենքի որոշ բնակիչներ դեռ դատական գործընթացի մեջ են։
«Չստացվի, որ մենք ինչ-որ մարդկանց տվել ենք բնակարաններ, մեծ մասը տեղափոխվել է, հետո նոր մարդիկ ենք հայտնվել, որ նոր բնակարաններ են ուզելու, որովհետև այն տեղի չի ունենալու, որովհետև, բոլոր այն բնակարաններում, որտեղից մարդիկ արդեն տեղափոխվել են՝ էդ բնակարանները ոչ պատ պետք է ունենան, ոչ դուռ պետք է ունենան, ոչ էլ պատուհան։ Եվ հենց բոլորը տեղափոխվեցին՝ 4-րդ կարգի վթարային շենքը միանգամից պետք է քանդվի»,-հայտարարեց Ավինյանը։
Քաղաքապետարանի պատասխանատուն վստահեցրեց, որ հսկողություն են իրականացնում և , բոլոր ազատված տները արդեն պիտանի չեն բնակության համար։