Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին
Իսրայելական ուժերը հարավային Լիբանանում ոչնչացրել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող խոշոր ստորգետնյա օբյեկտ։
Այս մասին հայտարարվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ օբյեկտը գտնվում էր Մաջդալ Զուն քաղաքի մոտակայքում։ Ավելի քան 200 մետր երկարությամբ և ավելի քան 25 մետր խորության վրա գտնվող թունելում կային հարյուրավոր զենքեր, որոնք նախատեսված էին Իսրայելին հարվածելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը գործողությունից առաջ տեղեկացրել է Միացյալ Նահանգներին և Լիբանանում ԱՄՆ ներկայացուցչին։