Ուժգին երկրաշարժ Չինաստանում. կան տասնյակ վիրավորներ
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած 5.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ։
Այս մասին հայտարարել է Իբին քաղաքի մամուլի ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբին քաղաքի Գաո շրջանի Շահե ավանի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։
Հետցնցումներից հետո քաղաքի աղետների արձագանքման շտաբը հայտարարել է 3-րդ մակարդակի արտակարգ իրավիճակ։ Մոտ 200 մարդ տարհանվել և տեղափոխվել է անվտանգ վայր։