Հունաստանի կենտրոնական հատվածում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ ներգրավվել է ավելի քան 50 հրշեջ
Շաբաթ օրն անտառային հրդեհ է բռնկվել Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Վիոտիայում, հայտնում է «Kathimerini»-ն։
Հրդեհի օջախի մոտակայքում բնակվող քաղաքացիներին 112 համարով արտակարգ նախազգուշացում է ուղարկվել, որով կոչ է արվում լինել զգոն և սպասել իշխանությունների ցուցումներին։
Հրդեհը բռնկվել է անտառային գոտում՝ Կորնթոսի ծոցի հյուսիսարևելյան ափին գտնվող Ագիոս Վասիլեյոս ծովափնյա բնակավայրից ոչ հեռու։
Հրշեջ ծառայությունը ներգրավել է 51 հրշեջի, 17 հրշեջ մեքենա, 4-րդ հրշեջ ջոկատի երկու հետիոտնային բրիգադ, ինչպես նաև երկու ջրցան ինքնաթիռ և երկու ուղղաթիռ։
Տեղական իշխանությունները դեպքի վայր են ուղարկել նաև ջրատար ավտոցիստեռններ։