Սերբիայի նախագահը հրաժարական կտա առաջիկա շաբաթներին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա առաջիկա շաբաթներին և կնշանակի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ինքը՝ Վուչիչը։ Սահմանադրության համաձայն՝ նրա երկրորդ նախագահական ժամկետը նախատեսված էր ավարտել 2027 թվականի կեսերին, բայց նա որոշեց լքել իր պաշտոնը գրեթե երկու տարի շուտ։