Սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պնդում է՝ այս իշխանությունը չի խղճում անգամ ՔՊ-ականներին։
«Այս իշխանության օրոք գործող պաշտոն զբաղեցնող անձինք զրկվել են իրենց պաշտոնից ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ՝ կալանավորվել են, սա այն իշխանությունն է, որ չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Գալյանի խոսքով՝ Հայաստանում այսօր իրականությունն այսպիսին է՝ ընդդիմությունը բաժանել է կաշառք, կան քրեական գործեր, կհաստատվե՞ն դեպքերը՝ կերևա դատարաններում։