Մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների համար «կայուն եկամտի աղբյուր կստեղծվի»
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարարեց մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն, որտեղ պետք է նշված լինեն նաև ֆինանսավորման աղբյուրները: