Իրանական նավահանգիստը վնասներ չի կրել ԱՄՆ-ի օդային հարվածներից
ԱՄՆ-ի հարձակումը չի վնասել Սիրիկ նավահանգիստը:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախկինում հաստատել էր Իրանի վրա հարվածները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա ենթադրյալ հարձակման։ Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են լսվել Հորմուզի նեղուցի ափամերձ Սիրիկ քաղաքում։
«Սիրիկ նավահանգիստը չի վնասվել ԱՄՆ-ի հարձակումից», - գրում է գործակալությունը։