ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանին ուղղված հարվածները
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի տարածքում հարվածները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։
Այս մասին ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
ԱՄՆ ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը հունիսի 25-ին կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սինգապուրի դրոշի ներքո նավարկող M/V Ever Lovely բեռնատար նավի վրա։
Հրամանատարությունը հայտարարել է, որ քաղաքացիական նավի վրա հարձակումը հրադադարի և նավարկության ազատության խախտում է։