Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներին
ԱՄՆ-ի հարձակումներից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմական օբյեկտներին։
Այս մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել։
«Ի պատասխան ագրեսիայի՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ահաբեկչական ուժերին», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Հարվածի հետևանքների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: