Նախարարը կանխատեսումներով չի զբաղվում. չգիտի, թե սպառողների համար որքանով կնվազի գազի գինը
Մոտ ժամանակներում պարզ կդառնա, թե որքանքով է սպառողի համար նվազելու գազի սակագինը:
Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը` պատասխանելով լրագրողների հարցին:
«Կանխատեսումներով չեմ զբաղվում, չգիտեմ, թե որքանով կիջնի գազի գինը: Հաշվարկներն ընթացքի մեջ են: Ինչքան հնարավոր է շուտ ենք անում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին նվազել է 15 դոլարով՝ 1000 խմ դիմաց կազմելով 150 դոլար: Կառավարության անդամներն ավելի վաղ ասել էին, որ սակագինը կնվազի նաև սպառողների համար: