Իսրայել–Լիբանան բանակցությունները ավարտվել են, զորքերի դուրսբերում չի նախատեսվում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, սակայն Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը չեն դուրս բերվի Լիբանանի հարավից։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Կողմերը ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը նշանավորում է համագործակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունների մեկնարկը։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։